Սեպտեմբերի 6-ին Կիեւում բացվել է հայ-ուկրաինական գործարար-համաժողովը:
Ինչպես հայտնել են համաժողովի կազմակերպիչները, հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են 15 ընկերությունների ներկայացուցիչներ: Հայկական ընկերությունները ներկայացնում են մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների, լայն սպառման ապրանքների եւ ներմուծման-արտահանման ոլորտները:
Համաժողովի շրջանակներում նախատեսված է մի քանի պայմանագրերի ստորագրում:
Նշենք, որ հայ-ուկրաինական առաջին համաժողովը կայացել է Երեւանում՝ 1998թ. հունիսին:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 52,5 տոկոսով՝ հասնելով 96,7 միլիոնի, կամ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 5,4 տոկոսին:




























