Մոսկվայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռոման Ամոյանից հետո պայքարի մեջ մտավ 66 կգ քաշային Արման Ադիկյանը:
Հենց առաջին գոտեմարտում Ադիկյանին բաժին էր ընկել ուժեղ մրցակից`աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր վրացի Մանուչար Ցխադայան:
Սակայն Ադիկյանը, ով մեծահասակների մրցումներում առայժմ մեդալներ չունի, կարողացավ երեքփուլանոց ծանր գոտեմարտում հաղթել 6:3 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում Ադիկյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Վիտալի Ռահիմովը:




























