Մոսկվայում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 55 կգ քաշայիններ Ռոման Ամոյանի եւ կուբացի Մարին Բալարտի գոտեմարտը:

Այս անգամ էլ Ամոյանը ոչ մի միավոր տանուլ չտվեց եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Անցած տարվա աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրը նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

66 կգ քաշային Արման Ադիկյանն ու 96 կգ քաշային Սարգիս Տոնոյանը պարտություն կրեցին: