Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրվա ամենատպավորիչ գոտեմարտն անցկացրեց Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը` 55 կգ քաշային Ռոման Ամոյանը:

Կիսաեզրափակիչում իրանցի Սորիանից 0:3 հաշվով կրած ցավալի պարտությունից հետո աշխարհի փոխչեմպիոնն ու օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն ամբողջ բարկությունը թափեց 3-րդ տեղի համար մրցակից, բուլղարացի Վենելին Վենկովի վրա` 11:0: Երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Նազիր Մանկիեւը, որը 2:0 հաշվով հաղթեց հունգարացի Պետեր Մոդոսին:

Իսկ իրանցի Սորիանը հռչակվեց աշխարհի վեցակի չեմպիոն: Եզրափակիչում նա 4:0 հաշվով հաղթեց հարավկորեացի Գյու Յին Չոնին: