ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մահմուդ Ահմադինեջադին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Իմ և իմ ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ ու վերելքներ: Վստահ եմ, որ փոխադարձ ջանքերով մենք կշարունակենք երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը տարբեր ոլորտներում: Այդ մասին է վկայում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը»:
Իրանում նախագահական ընտրությունները կայացել են հունիսի 12-ին: Իրանի իսլամական հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ԻԻՀ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նրա հիմնական մրցակից Միր-Հոսեյն Մուսավին կոչ է արել չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները:



























