Հայաստանի բաժանորդները կկարողանան Beeline-ին դիմել նաեւ Facebook -ի միջոցով: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 4-ին Երեւանում հայտնել է «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ՓԲԸ –ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ամփոփելով 2015 թ արդյունքները

Օնլայն խորհրդակցությունները ընկերությունում գործում են 2010 թ. դեկտեմբերից, իսկ վերջերս Beeline-ը սկսել է պատասխանել նաեւ Facebook-ով:

Ընկերությունն իր օպերատիվությունը փորձարկելու յուրօրինակ ձեւ է գտել՝ եթե քոլ -կենտրոնը հաճախորդի խելամիտ հարցին 10 րոպեի ընթացքում չի պատասխանում , հաճախորդը արժեքավոր մրցանակ է ստանում:«Մենք գիտենք, որ հակադարձ կապը ոչ միշտ է դրական ու հաճելի: Բայց մենք ուզում ենք այդ մասին իմանալ, մենք ուզում ենք լսել դա: Մենք հատուկ ընթացակարգ ունենք, որը մեզ թույլ է տալիս հարցում անել մեզ դիմած հաճախորդների շրջանում ու նրանցից ստանալ հակադարձ արձագանքներ»,- հավելեց Պյատախինը:

«Մենք փոխում ենք սակագները, ծառայությունների համար պայմանները, աշխատում ենք գրասենյակների ու կոնտակտ կենտրոնների աշխատակիցների հետ, բարելավում մեզ հետ կապ հաստատելու հնարավորությունները: Իսկ երբ մենք վերացնում ենք ինչ -որ բարդություն, մենք դիմում ենք այն հաճախորդին, որը մեզ հայտնել էր այդ մասին ու հայտնում նրան, որ այն ամենն, ինչ նրան անհանգստացնում էր, արդեն վերացվել է ու հիմա նրա համար ավելի լավ ու ավելի հետաքրքիր կլինի Beeline-ի հետ ապրելը»,- ասաց նա:

Ընկերության աշխատակիցների հեռախոսների վրա արդեն գործում է Mobile quality agent հավելվածը, որը օգնում է հաճախորդների հետ հակադարձ կապ պահպանել: Երբ դրա ինտերֆեյսը հաճախորդների համար հնարավորինս հարմարավետ կդառնա, այն հնարավոր կլինի անարգել ներբեռնել ու այն կդառնա ընկերության հետ հակադարձ կապի եւս մեկ ալիք:

«ԱրմենՏելը» (Beeline ապրանքանիշ, «Վիմպել» ԲԲԸ-ի դուստր ընկերություն) Հայաստանի կապի խոշորագույն օպերատորներից ու հարկատուներից մեկն է: