ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կատարած այցի արդյունքներով հանդես կգան համատեղ հայտարարությամբ` քիչ ավելի ուշ: Այդ մասին, ըստ APA գործակալության, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:
«Մենք այսօր շատ ակտիվ հանդիպումներ ենք անցկացրել»,- նկատել է նա՝ նկատի ունենալով հանդիպումներն արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Դիվանագետը հիշեցրել է, որ տարածաշրջան այցից առաջ՝ սեպտեմբերի 6-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությամբ կողմերին կոչ էին արել առավել ակտիվ լինել. «դա հանդիպումների ծրագիր էր ընդհուպ մինչեւ դեկտեմբեր»: Հարցին, թե ո՞ւր են մեկնելու Բաքվից՝ Ղարաբա՞ղ, թե՞ Երեւան, Ֆասյեն հայտարարել է, թե առաժմ հայտնի չէ. «Կան մի քանի տարբերակներ: Դա կախված է բազում գործոններից: Դրանցից մեկը եղանակային պայմաններն են»:





























