120 կգ քաշային կարգում Յուրի Պատրիկեեւի հիմնական մրցակիցներից մեկը` օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի Հասան Բարոեւը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում պարտվեց ղազախ Նուրմախան Տինալիեւին:
Կիսաեզրափակիչում ղազախ ըմբիշը պարտվեց օլիմպիական չեմպիոն, կուբացի Միխան Լոպեսին, եւ այդ պատճառով Բարոեւը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:




























