Հայաստանի հավաքականը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց երկրորդ մեդալը:
120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը Մոսկվայում հասավ մինչեւ եզրափակիչ եւ մրցեց Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Միխան Լոպեսի հետ:
Օլիմպիական չեմպիոնի առավելությունն այս անգամ էլ մեծ էր: Լոպեսը հաղթեց 4:0 հաշվով:





























