Հայաստանում կհայտնվի երկրորդ մասնավոր վերահեռարձակող ցանցը: Այս մասին դեկտեմբերի 15-ին ՀՀ խորհրդրանում ասել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Արտոնագրման  մասին» օրինագծերի փաթեթը:

Նա հիշեցրել է, որ Հեռուստահաղորդակցման միջազգային միության (ITU) երկրները 2016թ. հունվարի 1-ից դադարեցնում են անալոգային հեռարձակումը եւ անցնում են թվայինի, ընդ որում պետական վերահեռարձակող ցանցի կողքին կհայտնվի եւ մասնավորը՝ որպես այլընտրանք:

Մասնավոր ներդրողը պատրաստվում է մոտ 10 մլրդ դրամ ներդնել: Ամենամյա տուրքը, հաշվի առնելով ընկերության եկամուտի ծավալը, պետությունը կսահմանի 1 տոկոս կամ 100 մլն դրամ: