«Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս ձեռք է բերել Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության մանկապարտեզը`էլիտար շենք կառուցելու նպատակով: «ԱԺ նախագահի ախորժակը, սակայն, դրանով չի բավարարվել, եւ ՀՀ կառավարությունը Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովա պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ որոշվել է ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ, այդ տարածքները եւս Հովիկ Աբրահամյանին տրամադրելու համար: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տարածքը, մինեւ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալը, պատկանել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Այդ տարիներին մանկապարտեզի տնօրենը եղել էԱրմեն Գեւորգյանի կինը:

Ամուսինները մեծ դերակատարություն են ունեցել սույն գործարքի մեջ: Մարտի 1-ից հետո Արմեն Հարությունյանն իր դիրքորոշման համար գործարքից դուրս է մնացել: Այժմ այդ մանկապարտեզի եւ հարակից տարածքների պոտենցիալ գնորդ համարվում է Հովիկ Աբրահամյանը, որին սերտորեն աջակցում են եւ փայատերեր են հանդիսանում ՀՀ կառավարությունը, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ու ոստիկանությունը: Գործարքը կառավարության հաստատմանը ներկայացնելու գործում մեծ դերակատարում է ունեցել ՀՀ ոստիկանությունը: