Իրանը բանակցություններ է վարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առեւտրի առավել բարենպաստ ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի արդյունաբերության, հանքավայրերի եւ առեւտրի նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմաթզադեն:
«Այժմ մենք բանակցություններ ենք վարում, ԵԱՏՄ-ի ներկայացուցիչները երկու օրից Թեհրան են գալու բանակցությունների անցկացման համար: Մենք այդ բանակցությունների սկզբնական փուլում ենք: Այժմ խոսքը առեւտրի առավել բարենպաստ ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի մասին է: Հետագայում դա կարող է դառնալ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր», - ասել է Նեմաթզադեն:



























