ԱՄՆ Դաշնային դատարանը Թեքսասի նահանգի բնակիչ Էնդի Հաուսին 12 ամսվա եւ մեկ օրվա ազատազրկման է դատապարտել ապահովագրական խարդախության փորձի համար, հայնտում է motor.ru-ն՝ վկայակոչելով KTRE հեռուստաալիքը:

2006թ. Հաուսը 1 մլն դոլարով գնել էր Bugatti Veyron հիպերքարը եւ ապահովագրել այն 2.2 մլն դոլարով:

Երեք տարի անց մեքենան ջրասույզ էր եղել Մեքսիկական ծոցում:

Հաուսը ոստիկանությանը հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ինքը փորձել է պատասխանել բջջային հեռախոսին, ինչը շեղել է նրա ուշադրությունը:

Տղամարդն ապահովագրական ընկերությունից վնասի փոխհատուցում էր պահանջել, սակայն հայտնվել էր վկա, որը պատմել էր, որ մեքենան դիտմամամբ են ջրի հատակն ուղարկել:  Ականատեսի նկարահանած կադրը հայտնվել էր YouTube-ում:

5 տարի տեւած նախադատական քննության արդյունքում Հաուսը խոստովանել է հանցանքը: Նրան սպառնում էր մինչեւ 20 տարվա ազատազրկում, սակայն մեղադրող կողմը սահմանափակվել է 366 օրվա բանտարկությամբ եւ 600 հազար դոլար տուգանքով: