Դանիայի Հանրապետության քաղաքացի Քոմանդար Մամադին մեղդարվում է հայ-իրանական սահմանն ապօրինի հատելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամադին չի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան մուտք գործելու համար համապատասխան փաստաթուղթ: Նոյեմբերի 5-ին ժամը 21:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Ալվանք համայքի վարչական տարածքին հարակից հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի Մամադին հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Իրանից մուտք գործել Հայաստանի տարածք:
32-ամյա Մամադիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:




























