Իրավապահները հրապարակել են անձանց ցանկը, ովքեր զոհվել են Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Ճանաչված 14-ից 3-ը հայեր են: Բացի այդ, հաղորդվում է, վիրավորված 81-ամյա Շահնազար Ջավոդի Շահնազարյանի մասին:
Ցանկում 14 մարդ կա, երկուսի ինքնությունը դեռ չեն պարզել
Կաբասիշվիլի Կառլո Իոսիֆի՝ 1952թ.
Աշինով Էմզար
Գուսով Ալան՝ 1968
Պլիեւա Միրա Մուրատի՝ 1960
Բուրնացեւ Ռոբոերտ Վիկտորի՝ 1965
Գրիգորյան Սերգեյ Գրիգորի
Չիբիրով Նոդար Գեորգիի՝ 1972
Գասպարյան Իրինա Գասպարի՝ 1964
Ջանսոլովա Լիդիա Ալեքսանդրի՝ 1986
Գազաշվիլի Մզյա Վասիլիի՝ 1960
Սանակոեւ Ավտո Վլադիմիրի՝ 1963
Էլբակյան Արսեն Մելսիկի՝ 1986
Աշինով Էլնուր Ռավշանի՝ 2009
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մահապարտ-ահաբեկիչը «Վոլգա» ավտոմեքենայով սեպտեմբերի 9-ի առավոտյան պայթեցրել է իրեն Վլադիկավկազի շուկայի մուտքի մոտ: Նախնական տվյալներով մեքենան Ինգուշեթիայի պետհամարանիշ է ունեցել: Ռումբի հզորությունը կազմել է 25-30 կգ տրոտիլային համարժեքով: Զոհվել է 16, վիրավորվել 98 մարդ:
Փաստի առիթով քրեական գործ է հաուցվել:
Վաղը` սեպտեմբերի 10-ին Հյուսիսային Օսիայում սգո օր է հայտարարվել:





























