Իրանը եւ Հայաստանը շարունակում են աշխատանքը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման իրավական հիմքերին վերաբերող փաստաթղթի վրա: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:  

«Փաստաթուղթը կսահմանի համաձայնությունը այն մասին, որ հենց հայկական կողմը իր տարածքում շինարարության համար ներդրողներ գտնի, իրանական կողմն անմիջապես սահմանին կհասցնի ապագա միակցման ճյուղը», - պարզաբանել է Առաքելյանը:  Հիշեցնենք, որ իրանական կողմը նման հայտարարություն է հնչեցրել    2013-ին:

Այն հարցին, թե Տրանսպորտի նախարարության ղեկավարությունը հանդիպել  է կոնցեսիոների` ներդրումային Ռասիա ընկերության ներկայացուցիչների հետ, Առաքելյանը պատասխանել է. «Ընկերությունը զբաղվում է իր կոնցեսիոն պարտավորություններով նախատեսված աշխատանքներով»:

Հիշեցնենք, որ նախատեսված է երկաթուղին կառուցել  6 տարուց: Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար: 2015-ի հունիսին    «ՍՍԵՍՍ» ընկերության խորհրդի նախագահ Ու. Վանլյանը հաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը եւ ցանկությունը` մասնակցելու Հայաստանում հարավային երկաթգծի կառուցմանը: