Power Vehicles ճապոնական թյունինգ արհեստանոցը R129 թափքով Mercedes-Benz SL մեքենան հարստացրել է Toyota Supra կուպեի 3 լիտր ծավալով շարժիչով: Դրանից հետո սարքի հզորությունը 280-ից հասել է 600 ձիաուժի:
Մեքենան ունի Garrett ընկերության մշակած HKS T45S տուրբոկոմպլեկտ եւ Bosch ընկերության պոմպ: Բացի այդ մեքենան ստացել է Ferrari F50-ի Brembo արգելակման մեխանիզմներ եւ 6 աստիճանի մեխանիկական փոխանցման տուփ:
Այն ունի թափքի AMG ծածկոց, անիվների 19-մատնաչափանոց սկավառակներ եւ նստատեղեր՝ Ferrari F355-ից, հայտնում է Motor-ը:
R129 թափքով Mercedes-Benz SL մոդելն արտադրվում էր 1989-2001թթ.:











