Tesla Motors ընկերությունը կառավարվող ավտոմեքենաներում ներառել է «զատիկի ձու» ծրագրային ապահովումը, որը Model X քրոսօվերը վեր է ածում լուսաերաժշտական սարքավորման, հայտնում է N+1–ը: Սուրբ ծննդյան նախօրեին նորույթն իր Twitter–ում ներկայացրել է Twitter–ի ղեկավար Էլոն Մասկը, հայտնում է Newsru–ն:

YouTube-ում հրապարակված տեսագրությունում երեք նոր Model X –եր ինքնուրույն թարթում են լուսային սարքերով ու շարժում դռները՝ ամերիկյան Trans-Siberian Orchestra. խմբի Wizards in Winter երգին համահունչ:

Այլ երգերի հետ աշխատելու հնարավորության կամ էլ լուսաերաժշտության գործառույթի ակտիվացման այլ միջոցի մասին ոչինչ չեն հայտնում: