Ոստիկանական համակարգի աղբյուրները «Հրապարակին» հայտնում են, որ վերջին շրջանում աննախադեպ ավելացել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից թմրանյութ ներկրելու դեպքերը: Վերջին շրջանում, գրեթե ոչ մի օր չի անցնում առանց նման միջադեպերի: Սեպտեմբերի 8-ին էլ «Կանեփ-կակաչ 2010» համալիր միջոցառման  շրջանակներում ոստիկանությունը հավաքել եւ այրել էր 4 հազար 331 կգ կանեփ: «Հոգեբուժական բժշկական կենտրոն» նարկոլոգիական կլինիկայի բժիշկ Արթուր Պոտոսյանի տեղեկացմամբ՝ եթե 2001 թվականին կոնտրոնում բուժվել է ընդամենը 7 թմրամոլ, ապա 2009 թվականին այդ թիվը հասել է շուրջ 1000-ի: