Ռոչեստրի համալսարանում վիրտուալ իրականության մեջ մեծ առաջընթաց են նախապատրաստում:  Վիրտուալ իրականության օբյեկտների հետ օգտատիրոջ հետադարձ շոշափողական կապ ստեղծելու փորձեր են արվում, գրում է Նորարարության եւ զարգացման գործակալությունը: 

Խաղացողները բացառիկ հնարավորություն կստանան` զգալու թռիչքի ընթացքում ղեկի կառավարման ամբողջ ծանրությունը, թիկունքում թշնամու շնչառությունը կամ հրազենային կրակոցները: Հնարավոր է, որ շուտով խաղային ռեժիմին իրականության եւս մի տարր ավելանա:  Կրծքին, ձեռքերին եւ մատներին ամրացված տվիչների օգնությամբ խաղացողը կկարողանա կառավարել եւ փոխգործակցել այն օբյեկտների հետ, որոնք մինչ այդ պահը կարող էր տեսնել միայն լրացված իրականությունում  (AR). Հատուկ սաղավարտների միջոցով մոդելավորվող 3D տարածությունն արդեն նորություն չէ եւ   «Nullspace VR»-ի ծրագրավորողները որոշել են խաղային նոր ատրիբուտներ մտցնել:   

3D փրինթերով պատրաստված նախատիպերը հնարավոր է տեսնել  «Nullspace VR» կայքում: Ստեղծողներից մեկը` Լուկայն Քոուպլենդը դրանք նկարագրում է որպես ուսանողների խմբի ստեղծագործություն, որոնք ժամեր են ծախսել կպչուն ժապավենը եւ երեսպատման տախտակները տեխնիկայի իսկական հրաշքի վերածելու համար: Ընդամենը երկու տարվա ընթացքում նախագիծը երազանքից իրականություն դառնալու ճանապարհ է անցել:   «Nullspace VR»-ը նախատեսում է առաջին խաղային լրակազմերը թողարկել արդեն  2016-ի հունվարին: Նոր լրակազմն ավելի նման է բարձրտեխնոլոգիական զրահի եւ ամբողջությամբ ծածկում է օգտատիրոջ ձեռքերը եւ մարմինը: Կարիք չկա հագուստի տակից սպանդեքսից ներդիր կրելու կամ մաշկը հատուկ գելով պատելու: