«Լիվերպուլի» ամերիկացի սեփականատերեր Թոմ Հիքսն ու Ջորջ Ջիլեթը ակումբը կարող են լքել մինչեւ հոկտեմբերի 6-ը, հաղորդում է Sportinglife-ը: «Լիվերպուլի» հիմնական վարկատու, Շոտլանդիայի թագավորական բանկը, պահանջել է մինչեւ այդ օրը փակել պարտքերը, որը կազմում է 361 միլիոն ֆունտ ստերլինգ: Բանկը հույս ունի, որ ակումբը իջեցված գնով կվաճառվի: Հիքսն ու Ջիլեթը ակումբը պատրաստ են վաճառել 800 միլիոն ֆունտով, սակայն այդ գնով ցանկացող չկա: Սակայն եթե բանկը չհետաձգի պարտքի մարման ժամկետը, իսկ ակումբը չվաճառվի, ապա «Լիվերպուլը» սնանկ  կճանաչվի եւ կնշանակվի արտաքին կառավարում, իսկ թիմը Անգլիայի առաջնությունում կզրկվի 9 միավորից: