Համաշխարհային դասակարգման առաջին համար, 19-ամյա նորվեգացի գրոսմասյտեր Մագնուս Կարլսենը, որի խորհրդատուն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն է, Նյու Յորքում ինտերնետային մրցամարտ է անցկացրել ամբողջ աշխարհի հետ, որին օգնում էին Հուդիթ Փոլգարը, Հիկարու Նակամուրան եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Չնայած այս երեք հայտնի գրոսմայստերների օգնությանը, լուրջ դիմադրություն աշխարհը ցույց տալ չկարողացավ: Հին հնդկական պաշտպանության 17-րդ քայլին սեւերով խաղացած աշխարհի թիմը ոչ այնքան հաշվենկատ զոհաբերել է զինվոր: Մագնուսն այն ընդունել է` շարունակելով ճնշում գործադրել թագուհու թեւում: 44-րդ քայլին աշխարհն ընդունել է պարտությունը:

«Սա իսկական մոդայիկ շոու էր, եւ ես բավարարված եմ իմ ելույթով»,- մրցամարտից հետո ասել է Կարլսենը: Պետք է նշել, որ միջոցառումը կազմակերպել էր ջինսե հագուստ արտադրող ամերիկյան G-Star ընկերությունը: Մրցախաղի հյուրերն էին բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում Գարի Կասպարովն ու դերասանուհի Լիվ Թայլերը, որը Կարլսենի հետ ընկերության դեմքն է, տեղեկացնում է chessmoscow.ru-ն: