Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ռազմավարական երկխոսությունն այլընտրանք չէ Թուրքիայի լիարժեք անդամակցությանն այդ կառույցին։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ  հայտարարել է ԵՄ արտաքին կապերի եւ քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

Ինչպես հայտնում է TRT Russian-ն, Էշթոնը շեշտադրումն արել է Թուրքիա-Եվրամիություն ռազմավարական երկխոսության վրա՝ միաժամանակ նշելով, որ այդ երկխոսությունը չի կարող այլընտրանք լինել Թուրքիայի լիարժեք անդամակցությանը ԵՄ-ին։

Զրույցի ընթացքում քննարկվել են մերձավորարեւելյան կարգավորմանը, ինչպես նաեւ Իրանի միջուկային խնդրին վերաբերող հարցեր։

Նշենք, որ խոսակցությունը տեւել է ավելի քան 2 ժամ։