Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հեղինակ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր` սեպտեմբերի 12-ին, կնոջ եւ դստեր հետ այցելել է տեղամաս:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Էրդողանը քվեարկելոց հետո պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի` նշելով, որ սեպտեմբերի 12-ը Թուրքիայի ժողովրդավարության համար կարեւոր օր է: «Մի քանի ժամից արդյունքները պարզ կլինեն: Արդեն հարավ-արեւելյան նահանգների քվեատուփերը փակվել են եւ սկսել են արդյունքները գալ: Ես իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ժողովրդին` քվեարկությանը մասնակցելու համար», -նշել է Էրդողանը` ավելացնելով, որ հարավ-արեւելյան նահանգներում իրականացվող բոյկոտը հակաժողովրդավարական է:
Նշենք, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը կոչ է արել բոյկոտել իշխող կուակցության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, քանի որ դրանցում բացակայում են Թուրքիայի ժողովրդավարացման եւ քրդական հարցի լուծման ուղղությամբ նախատեսած կետեր:




























