ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անակնկալ է մատուցել Թուրքիայի վարչապետին` սահմանադրական բարեփոխումների նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Օբաման զրույցում նշել է, թե սահմանադրական հանրաքվեին ժողովրդի մասնակցության աստիճանը ցույց տվեց, որ Թուրքիայում ժողովրդավարությունը գործում է եւ հավելել, որ հավատացած է, թե ժողովրդի քվեարկության արդյունքն էլ ավելի կուժեղացնի թուրքական ժողովրդավարությունը:
Օբաման Թուրքիա-ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականների խաղից առաջ Էրդողանին հայտնել է, թե երկրպագում է իր երկրի հավաքականին: «Ով հաղթում է, թող հաղթի, միեւնույն է երկու թիմերն էլ գերազանց խաղ ցուցադրեցին»,-Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Օբաման` շնորհավորելով թուրքական կողմին, բասկետբոլի աշխարհի առաջնությունը հրաշալի կազմակերպելու համար:





























