Վրաստանը մտադիր է Կովկասում զբոսաշրջային դաշինք ստեղծել, որում ընդգրկվելու են Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան:

Ինչպես նշել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության եւ առողջարանների վարչության պետ Մայա Սիդամոնիձեն, դաշինքը նպաստելու է ոլորտի զարգացմանը նոր միության անդամ երկրներում:

Նրա կարծիքով, զբոսաշրջային դաշինքի հայտնվելով, շուկա կմտնի հատուկ փաթեթային առաջարկ, որը թույլ կտա տարածաշրջան հրավիրել տեղական եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Նշենք, որ հայ տուրօպերատորները վրացի գործընկերների նման գաղափարը ոչ իրատեսական են որակել` սահմանների փակ լինելու պատճառով: Հրաժարվել է նաեւ Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը: