ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը մեկնաբանել է Անատոլի Կարպովի հայտարարությունը, թե Իլյումժինովը «սուտասան է, կոռուպցիոն սկանդալների
մասնակից եւ սուբյեկտ, որն իրավունք չունի գլխավորել ՖԻԴԵ-ն»:
«Ես գիտակցված չեմ ուզում մեկնաբանել նրա որոշ հայտարարություններ: Եթե աշխարհի 12-րդ չեմպիոնը դրանցով որեւէ մեկին անպատվել է, ապա միայն ինքն իրեն: Ընդհակառակը` ես խղճում եմ Անատոլի Եվգենիեւիչին եւ ցավում: Մի՞թե կարելի էր այդպես վատնել տաղանդը եւ ոչնչացնել սեփական հեղինակությունը: Չեմ ուզում կոնկրետացնել, բայց ես գիտեմ, թե ինչ բարդ իրավիճակում է նա այժմ գտնվում: Եվ մեղադրել ոչ մեկին նա չի կարող: Այդուամենանիվ, Կարպովն ինձ համար եւ շախմատի միլիոնավոր սիրահարների համար մնում է մեծ խաղացող: Այո', Կարպովն ինչ-որ սահման անցել է, բայց նա շախմատիստ է, ոչ թե քաղաքական գործիչ եւ մեղավոր չէ, որ այդքան վատ խորհրդականներ ունի: Ընտրությունները կավարտվեն, աղմուկը կանցնի եւ ես պատրաստ կլինեմ նորից նրան օգնության հասնել»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է Իլյումժինովը:




























