Մարմնավաճառուհիների հետ սկանդալը կհարվածի նաեւ Ուեյն Ռունիի գրպանին: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի անձնական հովանավորներից մեկը` Coca-Cola ընկերությունը մտադիր է դադարեցնել պայմանագիրը Ռունիի հետ: ԱՄՆ-ում սկանդալի մասին լուրերը բացասական գնահատական են ստացել եւ ընկերության ղեկավարությունը անգլիական ներկայացուցչությունից պահանջել է անմիջապես դադարեցնել համագործակցությունը Ռունիի հետ: Անգլիացիները փորձում են դիմադրել, սակայն ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում պայմանագիրը կդադարեցվի: Ֆուտբոլիստը կզրկվի 600 հազար ֆունտ ստերլինգից, գրում է Gazeta.ru-ն:

Հասանելի է
русский



























