«Լուկօյ» ընկերության փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունի վերահսկողության տակ գտնվող կառույցները քննարկում են «Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի ձեռքբերման հնարավորությունը: Ենթադրաբար, ռուս միլիարդատերը նախ կգնի 50 տոկոսը, հաջորդ տարի եւս 35 տոկոսը, իսկ 2012-ին ամբողջությամբ կտիրանա ակումբի փաթեթին:
«Լուկօյլ» նավթային ընկերությունը «Ռոմայի» գնման գործարքին չի մասնակցում: Ընկերության ներկայացուցիչը Life Sports-ին հայտնել է, որ ընկերության մասնակցությունը ֆուտբոլում սահմանափակվում է Մոսկվայի «Սպարտակի» տիտղոսային հովանավոր լինելով: «Սպարտակը» եւս պատկանում է Ֆեդունին:
«Ռոմայի» հետ կապված գործարքի գումարը կկազմի մոտ 200 միլիոն եվրո: Գումարած դրա նոր սեփականատերը ստիպված կլինի մարել ակումբի հսկայական պարտքը: Տարեզկզբին հենց պարտքերի պատճառով «Նաֆտա-Մոսկվա» ընկերությունը հրաժարվեց գնել «Ռոման»: Պարզվեց, որ ակումբի պարտքը ոչ թե 250 միլիոն, այլ` 600 միլիոն եվրո է:




























