Իրանից Հայաստան կարող է գալ ոչ միայն փոքր բիզնեսը: Այդ մասին   NEWS.am-ին հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:  

Խոշոր բիզնեսը կարող է հետաքրքրվել Հայաստանով որպես դարպասով դեպի Եվրասիական տնտեսական միություն իր հսկայական շուկայով  (թեկուզ եւ այս պահին որոշ խնդիրներ ունեցող): «Կարծում եմ` իրանցի գործարարներին հետաքրքրում է նման տարբերակը, մանավանդ որ Իրանն արդեն ունի Հայաստանի հետ գործնական հարաբերությունների ավանդույթ եւ այնտեղ գիտեն, որ կարելի է վստահել Հայաստանի օրենքներին ու բիզնես-գործընկերներին նույնպես», - ասել է նա:

Ամենայն հավանականությամբ Իրանը կսկսի աստիճանաբար ազատականացնել իր շուկան, նշանակում է` հայ արտահանողներին եւս հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը:  «Դա կարող է տեղի ունենալ ոչ վաղը, այլ որոշ ժամանակ անց, բայց կարելի է եւ սպասել», - հավելել է նա: