Ստեղծվել է համակարգչային ծրագիր, որ կարողացել է հաղթել գո խաղի պրոֆեսիոնալ խաղացողի։

Հին Չինաստանում առաջացած սեղանի այս խաղը, որը հիմնված է տրամաբանության վրա, տախտակի մեծ չափի եւ քայլերի կանխատեսման բարդության պատճառով արհեստական ինտելեկտի համար համարվում է ամենաբարդ խաղերից մեկը։ Լավագույն համակարգչային ծրագրերն ընդամենը հասել են սիրողական խաղացողի մակարդակի։

AlphaGo նոր ծրագիրն օգտագործում է այսպես կոչված «նշանակության ցանց», որով գնահատում է տախտակի վրա խաղաքարերի դիրքը, եւ «կանոնների ցանց», որով ընտրում է քայլերը, հայտնում է Nature ամսագիրը, փոխանցում է Lenta-ն։

AlphaGo-ն  մյուս համակարգչային ծրագրերին հաղթել է գոյի պարտիաների 99.8 տոկոս դեպքերում եւ 5։0 հաշվով պարտության մատնել Եվրոպայի չեմպիոնին։