Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի փարիզյան հանդիպումը խափանվել է, քանի որ իրանական առաջնորդը հրաժարվել է համատեղ ճաշել. ֆրանսիական կողմը հրաժարվել է սեղանից բացառել գինին եւ հալալ միս մատուցել: Այս մասին գրում է Telegraph-ը:
Ֆրանսիայի ներկայացուցիչներն իրանական պատվիրակությանն առաջարկել են երկու երկրների ղեկավարների հանդիպումն անցկացնել նախաճաշի ժամանակ, սակայն իրանական կողմը հրաժարվել է այդ ձեւաչափով հանդիպումից՝ առաջարկը «չափազանց չոր» անվանելով:
Ըստ Gazeta-ի, իրանական պատվիրակությունը պաշտոնական այցով երկրորդ անգամ է Փարիզում:




























