Բուքմեքերական գրասենյակները այսօր՝ սեպտեմբերի 14-ին մեկնարկող ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդ են համարում «Բարսելոնային»:

William Hill-ը «Բարսելոնայի» հաղթանակի հնարավորությունը գնահատում է 3.75 գործակցով: Երկրորդ տեղը նույն` 6.50 գործակցով կիսում են «Չելսին» ու «Ռեալը»: Հաջորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է` 15.00: «Ինտերի», «Բավարիայի» եւ «Միլանի» հաղթանակի հնարավորությունը զգալիորեն ցածր է` 17.00: