ԱՄՆ պետքարտուղարությունը քաղաքացիներին զգուշացրել է Իրան ճամփորդության վտանգավորության մասին, քանի որ ամերիկացիների ձերբակալության հավանականությունը դեռեւս մեծ է:

«Թեհրանի քաղաքականության մեջ տարրեր կան, որոնք շարունակում են թշնամական մնալ ամերիկյան քաղաքացիների հանդեպ... Իրանյան իշխանություններն անարդարացիորեն ձերբակալել են ամերիկյան քաղաքացիներին, հատկապես՝ իրանյան ամերիկացիներին, ներառյալ լրագրողների, գործարարների եւ ակադեմիկոսների»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում անհնար է դարձնում ամերիկացիներին հյուպատոսական աջակցության ցուցաբերումը: