Հայաստանի մշակույթի նախարարութունը Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու հրավեր պաշտոնապես չի ստացել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սուսաննա Խաչատրյանը: «Առայսօր որեւէ հրավեր չի ստացվել: Սովորաբար հրավերների ստացումը համակարգում է արտաքին կապերի վարչությունը: Չի էլ կարող լինել պաշտոնական հրավեր, քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ չունենք եւ չենք աշխատում  Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության հետ»,-ասաց  Խաչատրյանը:

Նշենք, որ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը նախօրեին էլեկտրոնային փոստով հրավերներ է ուղարկել Հայաստանի հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներին՝ առաջարկելով նրանց մասնակցել սեպտեմբերի 19-ին տեղի ունենալիք Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին: Պատարագը, հիշեցնենք, տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին: