Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զենք գնել։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմատեխնիկական ոլորտում իր աղբյուրները։ Թերթի տեղեկություններով՝ Թեհրանն արդեն Մոսկվային է հանձնել ցանկալի տեխնիկայի եւ սպառազինությունների ցուցակը։

Ցանկում հայտնվել են օդանավեր, ուղղաթիռներ, հրթիռային համալիրներ, նավեր եւ սուզանավեր։ Գործարքին կարող է խանգարել Թեհրանի ֆինանսական միջոցների սղությունն ու ՄԱԿ ԱԽ սահմանափակումները։

Նշենք, որ փետրվարի 15-ին երկօրյա այցով Մոսկվա է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը՝ Սերգեյ Շոյգուի եւ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ բանակցելու համար։