ՀՀ խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց նոր նախարարություն ստեղծելու մասին օրինագիծը։ «ՀՀ կառավարության կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է 71 կողմ, 17 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով։

Օրինագծի  համաձայն՝ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատվում են։