Արարատի մարզի Մրգավետ գյուղում գետի մեջ փետրվարի 19-ին նորածին երեխայի դի է հայտնաբերվել: NEWS.am-ին հայտնի է դարձել` գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի: Ըստ գյուղացիների` նորածինը տղա է եղել:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանությունից: Նշված դեպքի առթիվ նյութեր են պատրաստվում: Դեռ հայտնի չէ` նորածինը ինչ հանգամանքներում է հայտնվել ջրատարում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























