Իրանը Հայաստանին դիտարկում է որպես Եվրոպա էներգառեսուրսներ մատակարարելու այլընտրանքային տարբերակ: Այս մասին փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Իրանին խիստ անհրաժեշտ է այլընտրանքային ուղին: «Մենք գիտենք, որ Իրանի էներգառեսուրսները Եվրոպա են մատակարարվում Թուրքիայով: Հայաստանի տարածքը իրականում դիտարկվում է որպես այլընտրանքային ուղի: Սակայն այստեղ կա ֆինանսական հարցը. կարող է արդյոք Հայաստանը գտնել անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- ընդգծել է Իսկանդարյանը:
Իրանն առաջին հերթին ուզում է իր էներգառեսուրսները մատակարարել Հայաստանի տարածքով, այլ ոչ թե Ադրբեջանով: Իրանագետի կարծիքով դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թուրք-իրանական հարաբերությունների սրման դեպքում Ադրբեջանը կպաշտպանի Թուրքիային:




























