Արմավիրի մարզի «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի 4-րդ հարկից փետրվարի 22-ին նետված 32-ամյա տղամարդու վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին բժշկական կենտրոնից:
Տղամարդը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է կոտրվածքներ:
«Դեպքի մանրամասներին չենք տիրապետում: Չգիտենք՝ ինչու է նման քայլի դիմել»,- հայտնեցին հիվանդանոցից:
Նշենք, որ տղամարդը հիվանդանոց էր ընդունվել ձախ նախաբազկի կտրած վերքերով, սակայն մինչեւ բժիշկների օգնություն ցուցաբերելը՝ նետվել է ԲԿ-ի 4-րդ հարկի պատուհանից:





























