Իրանի իշխանությունները չորրորդ անգամ երկարացրել են խորհրդարանի (մեջլիսի) եւ Փորձագետների խորհրդի անդամների ընտրությունների քվեարկության ժամանակը: Պատճառն ընտրողների մեծ թիվ է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ընտրողների բարձր ակտիվության պատճառով Թեհրանի նահանգում քվեարկությունը մեկ ժամով երկարացվել է՝ մինչեւ 23:00-ն (Երեւանի ժամանակով՝ 23:30)»,- հաղորդել է տեղական հեռուստաալիքը:

Իրանում փետրվարի 26-ին Մեջլիսի եւ Փորձագետների խորհրդի ընտրություններ են: Խորհրդարանում 290 պատգամավորական մանդատի համար շուրջ 5 հազար թեկնածու է պայքարում:

Կարեւոր մարմին է նաեւ Փորձագետների խորհուրդը, որում Իրանի հեղինակավոր 88 հոգեւոր անձ է ներառվում: Փորձագետների խորհուրդը, մասնավորապես, իրավունք ունի Իրանի գերագույն առաջնորդ ընտրել: