Իսպանիայի «Սեւիլիան» պաշտոնական բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին, այն բանից հետո, երբ մամուլում տեղեկատվություն է հայտնվել, թե Եվրոպայի լիգայում իր մրցակից «Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ապուլա Էդելն այն մարդը չէ, ում անվան տակ հանդես է գալիս, հաղորդում է  GZT.ru-ն:

Կամերունցի մարզիչ Նիկոլաս Ֆիլիբերը պնդում է, որ դարպասապահը կեղծել է իր անձնագրային տվյալները` փոխելով անունն ու տարիքը: Ապուլա Էդելի կեղծիքի համար սպառնում է ազատազրկում, իսկ փարիզյան ակումբին կարող է պարտություն գրանցվել: Чемпионат.ru-ն հաղորդում է, որ Եվրոպայի լիգայի խաղում ֆրանսիացիների դարպասը պետք է պաշտպաներ ոչ թե 24-ամյա Էդելը, այլ 29-ամյա Ամբրոզա Բեյամը: Նշենք, որ Եվրոպայի լիգայի առաջին տուրում ՊՍԺ-ն 1:0 հաշվով հաղթեց «Սեւիլիային»: Կամերունում ծնված «Էդելը» պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Երեւանի «Փյունիկում»: Բացի այդ, նա վեց հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: