«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժուան Լապորտան առաջարկում է ստեղծել նոր ֆուտբոլային առաջնություն, որին կմասնակցեին Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Կատալոնիայի ակումբները:

«Վատ չէր լինի, եթե Կատալոնիայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի ակումբները կարողանային հանդես գալ միասնական լիգայում, օրինակ` իբերիական: Ես հույս ունեմ, որ այդ հարցը շուտով քննարկման կդրվի»,- հայտարարել է Լապորտան: