Ուկրաինայի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը հայտարարել է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի հետ կապված Ուկրաինայի ծախսերը կկազմեն 700 միլիոն դոլար:
«Դրանք են Կիեւի եւ Լվովի ստադիոնները»,- Կոլեսնիկովին մեջբերում է «Պոդրոբնոստին»:
Նրա խոսքով, մնացած կառույցները, Եվրո-2012-ի համար չեն կառուցված: «Դրանք են նոր ճանապարհները, օդանավակայանները, թռիչքուղիները, որոնք առանց այդ էլ պետք էր կառուցել»,- ավելացրել է Կոլեսնիկովը:
Նա նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի գովազդը եվրոպական հեռուստաալիքներում կսկսվի սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին:
«ՈւԵՖԱ-ն գովազդում է առաջնությունը, իսկ մենք` Ուկրաինան»,- նշել է Կոլեսնիկովը:




























