Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զարմացած է, թե ինչու ակումբի ղեկավարությունն իրեն թույլ չի տալիս երկու խաղով գլխավորել Պորտուգալիայի ազգային հավաքականը: Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումների նպատակով ազգային թիմերի հավաքների ժամանակ Մոուրինյոն 9 հանգստյան օր է ունենալու ակումբում:
«Ես կարող էի այդ ինը հանգստյան օրերը օգուտով անցկացնել»,- Մոուրինյոյին մեջբերում է Marca-ն:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է մերժել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժիլբերտու Մադաիլուի խնդրանքը` թույլ տալ Մոուրինյոյին Եվրո-20125-ի առաջիկ երկու ընտրական խաղերում գլխավորել ազգային հավաքականը:




























