Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, որ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հրաժարվել է իր հետ անցկացնել երրորդ մենամարտը, թեեւ կարող էր դրա շնորհիվ վստակել 35 միլիոն դոլար:

«Դոն Քինգը կարծում է, որ կկարողանա համոզել Թայսոնին, բայց Մայքը չի վերադառնա ռինգ միայն փողի համար: Նրա սիրտն այլեւս բռնցքամարտին չի պատկանում, իսկ 35 միլիոնից հրաժարվելու համար մեծ խիզախություն է պետք: Նրանք խոսել են մեր միջեւ եւս մեկ մենամարտի մասին եւ ասել, որ յուրաքանչյուրս կստանա մինչեւ 35 միլիոն դոլար: Բնավորություն է պետք այդպիսի առաջարկը մերժելու համար: Ես միշտ կհարգեմ նրան դրա համար»,- Հոլիֆիլդին մեջբերում է  Boxingscene.com-ը: