Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցը Թեհրան նոր փուլ է բացում երկու երկրների տնտեսական համագործակցության մեջ: Այս մասին ԻՐԻԲ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների նախարար, թուրք-իրանական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին:
«Տնտեսական հարաբերություններում 10 ամիս տեւած ընդմիջումից հետո Թուրքիայի վարչապետի այցը Թեհրան նոր փուլ է բացում երկու երկրների տնտեսական համագործակցության մեջ»,- ասել է նախարարը:
Ընդ որում Վաեզին նշել է, որ 2015թ. երկկողմ առեւտրի ծավալները 15 մլրդ դոլարից նվազել են մինչեւ 10 մլր դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վաեզին նաեւ նշել է, որ քաղաքական տարաձայնությունները չպետք է ազդեն Իրանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական հարաբերությունների վրա:





























