BMW ավտոկոնցեռնը հիմնադրման 100-ամյակի օրը ներկայացրել է Vision Next 100 կոնցեպտ մեքենան։ Նորամուծության առանցքային առանձնահատկությունը ավտոպիլոտն է։ Այդ ռեժիմով վարորդը կարող է հանգիստ շփվել ուղեւորների հետ։  Ընդ որում, խցիկներն ու սենսորները 360 աստիճանի տալ տեսադաշտ են ապահովում։ Դրա շնորհիվ մեքենան կարող է կանխատեսել ճանապարհին ստեղծվող իրավիճակը եւ նախազգուշացնել հնարավոր վտանգավոր իրավիճակների մասին, փոխանցում է ՆՏՎ-ն։
Vision Next 100-ի թափքը 4-դռնանի կուպե է։ Մեքենայի արտաքին չափը նման է 5-րդ սերնդի BMW-ին, իսկ ներքին չափը՝ 7-րդ սերնդի։ Գերմանացիները դեռ գաղտնի են պահում, թե ինչ է մեքենայի կապոտի տակ։