Ստամբուլում մարտի 8-ին Էրոլ Չեթին անունով տղամարդը ինքնասպան է եղել՝ նետվելով Բոսֆորի կամուրջից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ պատճառներով Էրոլ Չեթին անունով տղամարդը բարձրացել է Ստամբուլի երկու հատվածներն իրար կապող Բոսֆորի կամուրջի ճաղավանդակների վրա եւ սպառնացել իրեն նետել ներքեւ։
Ոստիկանների հետ զրույցի ընթացքում Էրոլ Չեթինն անսպասելիորեն իրեն նետել է կամուրջից։ Փրկարարներն արագ ափ են հանել տղամարդուն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։











