Այն մասին, թե ինչ ձեւաչափով է ստեղծվելու ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտին, որոշում կկայացվի 2016թ. առաջին կիսամյակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցում է RSN-ը։
«Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ձեւաչափի շուրջ որոշում կկայացվի»,- ասել է նա՝ նշելով, որ Իրանի հետ պայմանագիրը ավելի խորն է լինելու։
«Իրանի հետ չի լինի Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր՝ զուտ այդ ձեւաչափով։ Հիմա դրա ձեւաչափի ուսումնասիրման աշխատանքներ են ընթանում»,- ասել է Լիխաչովը։
Իրանի հետ ԱԱԳ-ն կարող է ստեղծվել ժամանակավոր հիմունքներով, քանի որ Իրանը ԱՀԿ անդամ չէ։




























